Ներքին 1 ամիս առաջ - 18:30 26-06-2026

Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 16։15 -ի սահմաններում Սիսիան-Շաղատ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում՝ Շաղատ բնակավայրի վարչական տարածքում, Սյունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Արմեն Դ․-ն, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: