Ներքին 1 ամիս առաջ - 13:30 26-06-2026

Շնորհավոր իմ ծնունդը. Ալլա Լևոնյանը ինքնատիպ հրապարակմամբ շնորհավորել է ինքն իրեն և ցույց տվել շքեղ ծաղկեփնջերը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Այսօր հայկական էստրադայի երգչուհիներից մեկի՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ալլա Լևոնյանի ծննդյան տարեդարձն է։

Երգչուհին սոցիալական իր էջերում անձամբ կիսվել է տոնական տրամադրությամբ՝ կատարելով ինքնատիպ ու անկեղծ հրապարակում։ Նա շնորհավորել է ինքն իրեն՝ լուսանկարներին կից թողնելով կարճ, բայց խորհրդավոր գրառում.

«Շնորհավոր իմ ծնունդը»:

Հրապարակմանը կից Ալլա Լևոնյանը հետևորդներին է ցուցադրել նաև իր տոնական օրվա առաջին անակնկալները՝ շքեղ, հսկայական ու գունագեղ ծաղկեփնջերը, որոնցով, ամենայն հավանականությամբ, երգչուհու օրը գեղեցկացրել են նրա հարազատներն ու մոտ ընկերները։

Հրապարակումն ակնթարթորեն հայտնվել է մեդիատիրույթի ուշադրության կենտրոնում. երգչուհու գործընկերները, հայտնի դեմքերն ու հազարավոր երկրպագուներ շտապել են շնորհավորել նրան:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված