Արտաքին 3 ամիս առաջ - 09:24 26-06-2026

Դանիայում զինծառայության ենթակա ուկրաինացի տղամարդիկ այլևս բնակության թույլտվություն չեն ստանա

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դանիայի կառավարությունը պաշտոնապես որոշում է կայացրել դադարեցնել զինծառայության ենթակա ուկրաինացի տղամարդկանց բնակության թույլտվությունների տրամադրումը, ինչի արդյունքում 23-ից մինչև 60 տարեկան այն ուկրաինացիները, որոնք օրենքով ազատված չեն զինվորական ծառայությունից, այլևս չեն կարողանա այս երկրում օրինական կարգավիճակ ստանալ:

նշվում է Դանիայի ներգաղթի և ինտեգրման նախարարության պաշտոնական կայքում, այս կտրուկ քայլի նպատակն է փոփոխության ենթարկել ռուսական ներխուժումից հետո ընդունված հատուկ օրենքը, որը նախկինում Ուկրաինայից փախչողներին թույլ էր տալիս պարզեցված ու արագացված ընթացակարգով ստանալ ժամանակավոր կացության իրավունք, սակայն այժմ կառավարությունը ցանկանում է կանխել իրավիճակը, որպեսզի տղամարդիկ չօգտագործեն այդ հնարավորությունը ուկրաինական բանակում զորակոչից և հայրենիքի պաշտպանությունից խուսափելու համար:

Այս մասին հաղորդում է Meduza-ն՝ հավելելով, որ Դանիայի ներգաղթի նախարար Մորտեն Բեդսկովը ընդգծել է, որ Դանիան վճռականորեն աջակցում է Ուկրաինային իր ազատության համար մղվող պայքարում, և քանի որ բնակության թույլտվությունների կանոնակարգերը նախատեսված չեն զորակոչից թաքնվելու համար, նման երևույթները խաթարում են Ուկրաինայի ռազմական ջանքերն ու թուլացնում ռուսական հարձակումներից պաշտպանվելու կարողությունը:

Նախարարության տարածած պաշտոնական հայտարարության համաձայն՝ այս նոր օրենսդրական փոփոխությունները հետադարձ ուժ չեն ունենա և բացարձակապես չեն ազդի այն ուկրաինացիների վրա, ովքեր արդեն իսկ ունեն Դանիայում օրինական գործող բնակության թույլտվություններ:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան