Արտաքին 4 տարի առաջ - 23:39 08-09-2021

Դանիայում երկրի պետական լեզվին չտիրապետող միգրանտներին կստիպեն աշխատել շաբաթական 37 ժամ

Դանիան կպարտավորեցնի միգրանտների որոշ կատեգորիաների շաբաթական 37 ժամ աշխատել՝ սոցիալական նպաստները պահպանելու համար: Այս մասին, ըստ BBC News-ի, հայտարարել է վարչապետ Մեթ Ֆրեդերիկսենը:

Նոր կանոնները կազդեն այն միգրանտների վրա, ովքեր 3-4 տարի ապրում են նպաստներով, բայց չեն կարողանում լավ սովորել դանիերեն:

Ֆրեդերիկսենը նշել է, որ նոր կանոններն առաջին հերթին ուղղված են «ոչ արեւմտյան» կանանց: Հայտնի է, որ Դանիայում Մերձավոր Արեւելքից եւ Հյուսիսային Աֆրիկայից այս սեռի միգրանտների մոտ 60%-ը չի աշխատում:

«Երկար տարիներ մենք շատերին արջի ծառայություն ենք մատուցել՝ նրանցից ոչինչ չպահանջելով», - բացատրել է վարչապետը: Կառավարությունը կարծում է, որ նոր ծրագիրը կօգնի միգրանտներին ձուլվել դանիական հասարակությանը:

Միեւնույն ժամանակ, մի շարք ձախ քաղաքական գործիչներ արդեն արտահայտել են քննադատական ​​դիտողություններ` նոր քաղաքականությունն անվանելով անարդար եւ շեշտելով, որ այն կհանգեցնի աշխատանքի արժեքի նվազեցման:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դանիան խստացնում է ներգաղթի քաղաքականությունը թագավորության «ոչ արեւմտյան» բնակիչների նկատմամբ: Իշխանությունները պատրաստվում են բռնի կերպով վերաբնակեցնել քաղաքացիների այս խմբերին երկրի տարբեր շրջաններում, որպեսզի յուրաքանչյուր առանձին մարզում նրանց թիվը չգերազանցի 30%-ը: Նման քաղաքականությունը, ըստ կառավարության, կօգնի կրոնական ծայրահեղականության դեմ պայքարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից