Ներքին 1 ժամ առաջ - 23:35 25-06-2026

Հունիսի 1-ից մինչև 18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հունիսի 1-ից մինչև 18-ը Հայաստանի Հանրապետությունից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ հարցմանս ի պատասխան տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից՝ հղում անելով ՍԱՏՄ-ին։

Նույն ժամանակահատվածի համար, ըստ էկոնոմիկայի նախարարության, ծաղկի արտահանումը կազմել է 1996․3 հազար հատ և 17․2 տոննա։ Ծաղկի արտահանման ծավալները ըստ երկրների հետևյալ քանակությամբ են՝ Վրաստան-15.6 տ․, Բուլղարիա-0.2 տ․, Նիդերլանդներ-0.1 տ․, Ռումինիա-0.7 տ․, ԻԻՀ-0.6 տ․։

Ըստ նույն տեղեկատվության, Ավստրիա է արտահանվել ընդամենը 2000, իսկ Ֆրանսիա՝ 2900 հատ ծաղիկ։

Գրությամբ միաժամանակ հայտնում են, որ ԵՄ անդամ երկրներ արտահանելու նպատակով իրականացվում են ակտիվ աշխատանքներ։

Քանի դեռ դեպի ԵՄ «ընթացող» օրվա իշխանությունները բանակցում են նոր շուկաներ գտնելու ուղղությամբ, հսկայական վնասներ է կրում հայ տնտեսվարողը։

Ծաղիկ արտադրողները հայտնում են, որ ստիպված են թափել օրական հազարավոր ծաղիկներ, քանի որ դրանք այդպես էլ չեն իրացվում ոչ ներքին, ոչ արտաքին շուկաներում։

Այս օրերին տարբեր սուպերմարկետներում նկատում ենք ծաղկի ակցիաներ, որոնք, ըստ ծաղիկ արտադրողների, միայն խոշոր ջերմոցների ծաղիկներ են։

Ի դեպ, Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՀՀ կատարած պետական այցի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կազմել են 54․360․539 դրամ։

Բյուջեից հսկայական գումարներ են հատկացվել նաև Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի իրականացման համար։ Ըստ հաշվարկների՝ բոլորը միասին կազմում են մոտ 5 մլն դոլար, և դա դեռ ամբողջը չէ․ ծախսերի մի մասը գաղտնիության անվան տակ չեն հայտնում:

Այս ամենից հետո հարց է առաջանում․ սա՞ է այն գինը, որ պետք է վճարի հայ գյուղացին՝ սրանց հակառուսական շոուների դիմաց։ Տարրական գիտելիքների տեր անձի համար էլ պարզ է, որ նոր շուկաներ նվաճելը ոչ օրերի, այլ տարիների հարց է։

Մինչդեռ, սրանք 8 տարի լինելով իշխանության՝ որևէ քայլ չեն ձեռնարկել արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ։

Առնվազն 5 տարի է՝ ԱԺ ամբիոնից հարց ենք ուղղում, թե ինչ այլընտրանքային շուկաներ եք փնտրում հայկական արտադրանքի իրացման համար։

Մեր քաղաքացիների աչքին «թոզ փչել» չեք կարողանալու։ Հայ արտադրողն ամեն օր է իր մաշկի վրա զգում ձեր անհեռատես, ապաշնորհ քաղաքականության աղետալի հետևանքները։

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան
12:53 Ձայնը վերջին ամիսներին չկար, բժիշկները չէին հասկանում, ես էի թարգմանում. Մանե Գրիգորյանի խոստովանությունը
15:36 ՆԳ նախարարը պարգևատրել է Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
14:20 Մեր հաշվին դիտումներ հավաքելու անտակտ արվեստը. Լևոն Մկրտչյանի կնոջ՝ Էվելինայի կոշտ անդրադարձը
09:46 Վենեսուելայում տեղի է ունեցել վերջին 100-ամյակի ամենահզոր երկրաշարժը. կան տասնյակ հազարավոր զոհեր