Ուղիղ եթեր

Շուտով ոչ միայն հերոսների նկարները կջնջեն, այլև երկիրը հիմքից կքանդեն․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված Հայկազ Մկրտչյանի քույրը՝ Արևիկ Մկրտչյանը, հայտնել է, որ եղբոր դիմանկարը մաքրել են ՀՊՏՀ գետնանցման պատից:

«Եղբորս դիմանկարը մաքրել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գետնանցման պատից։ Որքան էժան եք դուք քեմալական պայմանագրի ներկայացուցիչներ և քեմալիստներ, որ ձեր «պայքարը» զոհված տղաների նկարների դեմ է։ Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից։ Իմ եղբայրը կապրի հավերժ ու անդադար։ Նա իր անունը ոսկե տառերով գրեց հայոց պատմության էջերում և կհիշվի որպես հերոս։ Եվ դեռ երանի եք տալու իրեն։ Իսկ թե ձեզ ինչպես կհիշեն՝ դա ինձանից լավ գիտեք։ Մյուս անգամ ավելի հետաքրքիր բան մտածեք։ Իսկ խոսքս նաև անձամբ մաքրողին է վերաբերում․ վստահ եմ՝ կկարդաս․ Օր լինի՝ քեզ լինի»,- գրել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում, պատերը մաքրելիս պե՞տք է հերոսների նկարները մաքրել, թե դրանք պետք է մնան»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ դրանք չպետք է հեռացվեն և հերոսներին միշտ պետք է հիշել։

«Պետք ա մնան»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ հերոսների նկարները պետք է փայփայել։ «Իհարկե պիտի մնա, դա քննարկման ենթակա չի։ Պետք ա փայփայել, վերականգնել։ Հերոսների նկարներն ունենալը սերունդների դաստիաարակության, կրթության, հայրենասիրության վրա մեծ հետք ա թողնելու։ Շատ սխալ են անում, որ մաքրում են»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դրանք հայրենասիրության ամենավառ օրինակներն են։ «Պետք է մնան։ Մեր հայրենասիրության ամենավառ օրինակներն են, իհարկե պետք է մնան։ Հիմարություն է նկարները մաքրելը»,- ասաց նա։

«Ես ոչ մի լավ բանի չեմ սպասում․ ոչ միայն հերոսների նկարները կջնջեն, այլ երկիրը հիմքից կքանդեն»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
23:01 Բիզնեսս վաճառում եմ, միլիոնների վնաս եմ կրել, արտահանում չկա. գործարար
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան
12:53 Ձայնը վերջին ամիսներին չկար, բժիշկները չէին հասկանում, ես էի թարգմանում. Մանե Գրիգորյանի խոստովանությունը