Արտաքին 2 ժամ առաջ - 23:44 24-06-2026

Ռուբիոն կոչ է արել Իրանին «հնարավորինս շուտ» թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Թեհրանի իշխանությունները պետք է «հնարավորինս շուտ» թույլ տան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին մուտք գործել Իրան։

Քուվեյթում լրագրողների հետ զրույցում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը կոչ է արել Իրանի կառավարությանը անհապաղ թույլ տալ ԱԷՄԳ տեսուչներին վերադառնալ երկիր։

«Հնարավորինս շուտ», – ասել է Ռուբիոն, երբ հարցրել են, թե երբ է Վաշինգտոնը ակնկալում ԱԷՄԳ-ի մասնագետների ժամանումը Իրան։ «Եվ նախագահ (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը) դա ասաց երեկ (հունիսի 23-ին – խմբ.)։ Նրանք այնտեղ կլինեն, երբ անհրաժեշտ լինի», – ասել է պետքարուղարը։ «Բայց դա պետք է տեղի ունենա։ Նրանք (իրանցի պաշտոնյաները – խմբ.) ստանձնել են այս պարտավորությունը, և նրանք պետք է կատարեն այն», – հավելել է Ռուբիոն, որն այժմ շրջագայության մեջ է Մերձավոր Արևելքում։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
09:00 Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
12:25 Ավազի տակից բալիկին հանեցի. գնացել էին հաց ուտելու. ջրասուզակը հուզվեց՝ քույրերին որոնելու ու գտնելու մասին պատմելիս
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
09:32 Բենզինի պակասը չի ազդի պատերազմի վրա, շարունակում ենք պայքարը. Պուտին
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
10:16 Պուտինն առանց ճնշման ոչինչ չի անի. Թրամփը Զելենսկուն կոչ է արել ավելի համարձակ գործել
15:12 Միհրան Ծառուկյանի ու Արփի Գաբրիելյանի որդին ավարտել է ԱՄՆ-ի մանկապարտեզը

Ձեզ գուցե հետաքրքրի