Սպորտ 3 ամիս առաջ - 21:48 24-06-2026

Մինչև ե՞րբ է խաղալու Մեսսին. արգենտինացին պատասխանել է այդ հարցին

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին չի բացառել, որ հնարավոր է՝ հանդես գա նաև 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։

Արգենտինացի հարձակվողը, ում 39-ամյակը լրացավ հունիսի 24-ին, ընթացիկ ԱԱ-2026-ում արդեն հասցրել է աչքի ընկնել արդյունավետ խաղով՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ Ալժիրի հետ խաղում (3:0) և դուբլ ձևակերպելով Ավստրիայի ընտրանու դեմ մրցավեճում (2:0):
Sport.es-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Մեսսին անկեղծացել է իր ապագա ծրագրերի վերաբերյալ.
— Պլանավորո՞ւմ ես ևս մի քանի տարի շարունակել խաղալ:

— Այո, այո… Ես դեռ որոշ ժամանակ կշարունակեմ հանդես գալ, քանի դեռ կարող եմ օգտակար լինել, ֆիզիկապես ինձ լավ զգալ և օգնել թիմակիցներիս: Ես կշարունակեմ խաղալ:
— Այսինքն՝ կխաղա՞ք նաև 2030 թվականի աշխարհի առաջնությունում:

— Չգիտեմ։ Ճիշտն ասած, հիմա այդ մասին չեմ մտածում։ Դա մի փոքր հեռու է թվում… Բայց, ինչպես արդեն ասացի, ես ապրում եմ այսօրվա օրով և կենտրոնացած եմ ներկայի վրա։

Հիշեցնենք, որ Մեսսին աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն է։

Մունդիալների եզրափակիչ փուլերում նրա ակտիվում արդեն կա 18 դարպասագրավում։ Այս տպավորիչ ցուցանիշով «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը շրջանցել է գերմանացի լեգենդար հարձակվող Միրոսլավ Կլոզեին, որի հաշվին 16 գոլ է։

Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ