Ներքին 3 ամիս առաջ - 11:24 24-06-2026

Ակնհայտ քաղաքական հետապնդում է. սպասում ենք մեղադրանքի մասին մանրամասներին. Չալաբյանի կինը՝ ամուսնու ձերբակալության մասին

«ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանի կինը տեսանյութ է հրապարակել, որով մասրամասներ է հայտնում ամուսնու ձերբակալությունից.

«Առավոտյան 7:10 մեր տուն եկել են ոստիկանությունից ու Քննչական կոմիտեից 7-8 հոգի, բոլորս քնած էինք, սկզբում խուզարկել են բնակարանը, ոչինչ չեն գտել, Ավետիքի հեռախոսներն են առգրավել, հետո ձերբակալել են, եկել էին փաստաթղթերով, այսինքն՝ նախօրոք պատրաստված եկել էին, որ ձերբակալեն:

Սա ակնհյատորեն քաղաքական հետապնդում է:

Բոլորս էլ տեսնում ենք՝ ընդդիմադիր դաշտում ինչ է տեղի ունենում և կարծում եմ, որ սա տեղի է ունենում, որ մոտ ժամանակներս, երբ ՍԴ-ն քննելու է ընդդիմադիրների դիմումները, Ավետիքին այդ ընթացքում իզոլացնեն: Այլ տեղեկություններ այս պահին չունենք: Սպասում ենք մեղադրանքի մասին մանրամասներին», - հայտնում է Չալաբյանի կինը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով