Ներքին 1 ժամ առաջ - 10:52 24-06-2026

Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան

Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթի» հիմնական ջատագովը: Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«ԲՐՅՈՒՍԵ՛Լ, ԱՊԱՑՈՒՑԻ՛Ր, ՈՐ ՍԻՐՈՒՄ ԵՍ

Այն, որ Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է, անառարկելի և ակնհայտ փաստ է: Միամիտ ընթերցողի մոտ կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթի» հիմնական ջատագովը:

Նիկոլի «արևմտամետության» հիմքում 3 հիմնական պատճառ կա՝

1. Նրա իրական քաղաքականությունն ամբողջությամբ համընկնում է պանթուրքական նախագծի հետ, որի թիկունքում ոչ միայն Թուրքիան է, այլև Մեծ Բրիտանիան: Այս երկու դերակատարները ԵՄ անդամ չեն, իսկ հայ հասարակությանը ճշմարտությունն ասել Փաշինյանը չի կարող: Ուստի ստեղծելով Եվրոպայի գեոպոլիտիկ միրաժը՝ նա ծխածածկում է իրականությունը:

2. «Եվրաինտեգրումը» քաղցր հեքիաթ է, որ թեժ նախընտրական փուլում հնարավոր էր հեշտությամբ վաճառել հայ ընտրողներին: Թեպետ երկար տարիներ այդ մոտեցման հիմնական դերակատարը ՔՊ-ն չէ, այլ նրա սատելիտները. Փաշինյանը գրագողական «перехват» արեց թեման իր դաշնակիցներից, որովհետև նրա կողմից սինթեզված «խաղաղություն» բլիթը լավ չէր վաճառվում: Սրանով է նաև բացատրվում այն հանգամանքը, որ նիկոլական ոչ մի սատելիտ, որ ԵՄ ինտեգրման ջատագովներ էին, խորհրդարան չմտավ:

3. Սեփական վերարտադրությունն ամեն գնով, այդ թվում՝ խիստ հակաժողովրդավարական և բռնի միջոցներով ապահովելու համար Փաշինյանը նախապես ամրացրեց իր թիկունքն Արևմուտքում՝ «свой парень» ներկայանալով և կանխավ փակելով «եվրոպական արժեքների» պահապան ինքնահռչակված կառույցների աչքերը, ականջներն ու բերանը: Դրան նպաստեց նաև հիմնական ընդդիմադիր ուժերին որպես «ռուսամետներ» ներկայացնելու՝ մինչ օրս շարունակվող օպերացիան:

Ի՞նչ պետք է արվեր իրականում, եթե Հայաստանն իրոք եվրոպական հեռանկար ունենար: Թվարկեմ ընդամենը մի քանի քայլ:

Լայնածավալ և իրական աուդիտի ենթարկել Հայաստան-ԵՄ ՀԸԳՀ-ի՝ CEPA-ի իմպլեմենտացիան, հրապարակել այդ զեկույցը, պաշտոնանկ անել այն ոլորտային պաշտոնյաներին, որոնք 75%-ից ցածր կատարողական են ապահովել:

Երկրում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել քաղաքական հիմքով առկա հետապնդումները:

Պաշտոնական Բրյուսելից իրավական կշիռ ունեցող փաստաթուղթ, օրինակ՝ Official Opinion of European Union կամ ավելի բարձր, որով ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված դատարկ օրենքը ողջունելու փոխարեն՝ հստակ ամրագրվի ԵՄ չափանիշներին համապատասխանելու դեպքում Հայաստանի անդամակցության իրատեսականությունը:

Նախապես հայտարարել, թե ԵՄ անդամության համար պարտադիր Կոպենհագենյան չափորոշիչներից նախավերջինի՝ առանձին անդամ պետությունների կողմից դրված պայմաններից (օրինակ՝ Բուլղարիայի կողմից ներկայիս պայման-խոչընդոտը Հյուսիսային Մակեդոնիային) որոնք են սպասելու, իսկ ավելի ճիշտ՝ սպառնալու Հայաստանին:

Այդ չափանիշներից վերջինը՝ ԵՄ-ի կողմից առանձին ձևակերպված պարտադիր պայմանը, Հայաստանի համար ինչպիսի՞ն է լինելու: Օրինակ՝ կարո՞ղ է դա ռուսական ռազմաբազայի հեռացումն է Հայաստանից:

Կառավարության կողմից նոր կառուցվածքում Եվրոպական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ստեղծումը:

Պաշտոնական Բրյուսելի կողմից Հայաստանի բարեփոխումների աջակցության համար նախատեսված միլիարդանոց գործիքի ստեղծումը՝ Մոլդովայի Growth and Resilience Facility-ի օրինակով:

Անշուշտ, այս ցանկը սպառիչ չէ և կարող է ընդլայնվել: Անկասկած, այս ամենը քաղաքական զուգակցման կարիք ունի, օրինակ՝ համապատասխան հարցով հանրաքվեի անցկացում, ԵՄ անդամության համար պաշտոնական դիմում, ԵՄ թեկնածու-անդամի կարգավիճակի շնորհում:

Էլ չասեմ, որ վերջին խայտառակ խորհրդարանական ընտրությունները և դրանց ավերիչ ազդեցությունը փաշինյանական լեգիտիմության վրա, ինչպես նաև հետընտրական հնարավոր որոշումներն իրենց ազդեցությունը կունենան ներկայացված ցանկի վրա:

Ու այսքանով հանդերձ՝ պաշտոնական Բրյուսելը կամ Երևանը կդիմե՞ն իմ թվարկած միջոցներին գոնե լրջության պատրանք ստեղծելու համար «եվրաինտեգրման» նարատիվի համար: Վստահ եմ՝ Ո՛Չ»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
23:18 Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Ուզբեկստանի նկատմամբ
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
22:29 Իրական խաղաղություն՝ հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա այդ գործընթացում․ մնացածը փուչիկներ են