Ավելին 3 ամիս առաջ - 09:40 24-06-2026

Չինացի գիտնականները ստեղծել են մեքենայի ամենամուգ ներկը, որը կլանում է լույսի 99.9%-ը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Չինացի գիտնականները հաջողությամբ ստեղծել են աշխարհի ամենամուգ ավտոմեքենայի ներկը, որն ունակ է կլանելու տեսանելի լույսի ավելի քան 99.9%-ը՝ մակերեսը դարձնելով գրեթե կատարյալ մութ ու զրկելով այն ցանկացած տեսակի փայլից:

Այս մասին հաղորդվում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ նորարարական ծածկույթը հիմնված է ածխածնային սևի և ածխածնային նանոխողովակների բարդ համադրության վրա, որոնք մակերեսի վրա ձևավորում են հատուկ միկրոկառուցվածք. այն բազմիցս արտացոլում և կլանում է լույսի ճառագայթները հենց նյութի ներսում՝ թույլ չտալով, որ դրանք հետ դառնան դեպի մարդու աչքը:

Նոր ներկը արդեն հաջողությամբ անցել է խոնավության և ջրակայունության բոլոր անհրաժեշտ լաբորատոր փորձարկումները: Բացի այդ, ի տարբերություն նախկինում ստեղծված նմանատիպ շատ նյութերի, որոնք պահանջում էին կիրառման բարդ ու սպեցիֆիկ պայմաններ, չինական այս նոր նյութը կարող է հեշտությամբ քսվել ցանկացած մակերեսի վրա՝ օգտագործելով ստանդարտ ավտոմեքենայի ցողիչ, ինչը զգալիորեն մեծացնում է դրա կոմերցիոն և արդյունաբերական կիրառության հեռանկարները ավտոարտադրության ոլորտում։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան