Այսօր՝ հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 04:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ Նարեկ Ս.-ն իր վարած «Ford» մակնիշի մեքենայով Միասնիկյան պողոտայում, 36/6 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և նրա երկու ուղևորները տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: