Ներքին 3 ամիս առաջ - 15:43 23-06-2026

Եվրոպական հանձնաժողովի նախագահը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորած պատվիրակությունը նախատեսում է այցելել Հայաստան հուլիսի 1-ին, ըստ Politico-ի, փոխանցում է «Комсомольская правда»-ն։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի կողմից ուժեղ և մշտական ​​ճնշման տակ: Այս այցը նախատեսված է հստակ ուղերձ հղելու համար. Եվրոպան ձեզ հետ է», – անանուն մեկնաբանել է եվրոպացի պաշտոնյաներից մեկը։

Այս ուղևորության համար Բրյուսելը նույնիսկ աննախադեպ քայլ է կատարել՝ չեղարկելով Եվրոպական հանձնաժողովի կոլեգիայի հուլիսի 1-ին նախատեսված նիստը: Արդյունքում, մի քանի կարևոր օրենքների քննարկումը, այդ թվում՝ պաշտպանական արտադրանքի, միասնական շուկայի և պետական ​​գնումների վերաբերյալ նախաձեռնությունները, ժամանակավորապես հետաձգվել է։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց