Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Նարեկ Կարապետյանը կարճ տեսանյութով պատասխանել է Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի՝ նախկինում արած հայտարարություններին, թե 300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեման ֆեյք է։
Նա ներկայացրեց Ադրբեջանի Մեջլիսի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի հարցազրույցից մի հատված, որտեղ վերջինս խոսում է «իրենց պատմական հողեր» վերադառնալու մասին։
Ըստ Կարապետյանի՝ Փաշինյանին չի հաջողվելու իրականացնել ադրբեջանական հերթական պահանջները, քանի որ ՔՊ-ն ընտրությունների արդյունքում չունի սահմանադրական մեծամասնություն, և Հայաստանի Սահմանադրությունը հօգուտ Ադրբեջանի չի կարող փոխել։
Տեսանյութ: