Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 20:25 22-06-2026

Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ամփոփում

Հունիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը այցելել է Վանաձոր, որտեղ որոնողական ծավալուն աշխատանքներ էին իրականացնում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ նախարարը եղել է որոնողական աշխատանքները համակարգող շտաբում, հետևել փրկարարական և ոստիկանության ծառայողների աշխատանքին։

Ցավոք, նույն օրը, ինչպես արդեն հայտարարվել է, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 մ․ հեռավորության վրա, ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերեց հունիսի 15-ից որոնվող երկրորդ անչափահասի մարմինը։

Շուրջ մեկ շաբաթ շարունակ ավելի քան 1700 փրկարարներ ու ոստիկաններ, կամավորական խմբեր անխոնջ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ՝ հաղթահարելով դժվարանցանելի տեղանքն ու բարդ պայմանները։

Նրանց բարձր պատրաստվածությունն ու արդյունավետ համագործակցությունը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մեր ծառայողներն իրենց առաքելությունը կատարում են մեծ նվիրումով և առավելագույն պատասխանատվությամբ:

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
18:00 ԻՆՍՏԱ NEWS. Ինչպես հայտնի ֆուդ բլոգերից դարձավ բորտուղեկցորդուհի․ The Bites բլոգի կյանքի կտրուկ փոփոխությունները
19:02 Լեհաստանում հայտնաբերված նավթագազային խոշոր հանքավայրը մտահոգություն է առաջացնում
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ