Մալիից հեռավոր Հալիմա Սիսսեն զարմացրել է բոլորին միաժամանակ ծննդաբերելով ինը երեխա։ Այս բացառիկ իրադարձությամբ նա սահմանել է Գինեսի համաշխարհային ռեկորդ՝ մեկ ծննդաբերության ժամանակ ամենաշատ թվով ողջ մնացած երեխաների ցուցանիշով։
Ամբողջ աշխարհի բժիշկներն ու մասնագետները ապշած են այս հրաշքով։ Ինը երեխաների միաժամանակյա կրումն ու ծնունդը պահանջել է հսկայական բժշկական աջակցություն և հենց մոր՝ Հալիմայի անհավանական կամքի ուժն ու տոկունությունը։
Այն, ինչ նախկինում համարվում էր գրեթե անհնարին, դարձել է իրականություն։ Ծնված ինը փոքրիկներից հինգը աղջիկ են, չորսը՝ տղա։
Բոլոր երեխաները ողջ են և գտնվում են բժիշկների հսկողության տակ: Սա բացառիկ դեպք է բժշկության պատմության մեջ։
Թամարա Քալանթարյան