Ներքին Միտք 4 ամիս առաջ - 18:13 18-06-2026

Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակն ուղիղ ասում է՝ Հայաստանը «իրենց նախնիների հողն է»․ ադրբեջանագետ

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի գլխավոր նպատակն է միջազգային հանրությանը հասցնել Արևմտյան Ադրբեջանի մասին ճշմարտությունը, պաշտպանել այս հողերից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքները և ապահովել նրանց խաղաղ վերադարձը հայրենիք։ Համայնքի ղեկավարությունն ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ միջազգային ֆորումներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում։ Յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցու իրավունքն է վերադառնալ իր նախնիների հողը, և սա նրանց իրավական, պատմական և բարոյական իրավունքն է։ Որովհետև այս հողերը մեր նախնիների տարածքներն են»։

Գիտե՞ք, ով է նման հայտարարություն արել․ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆաթ Ասկերովը․ Telegram-ի իր ալիքում գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Մի հատ էլ ուշադիր կարդացեք, նայեք՝ ուղիղ ասում է, որ իրենց քարոզչության ու քաղաքականության համաձայն՝ Հայաստանը «իրենց նախնիների հողն է», անում է սա առանց որևէ փաստի, պատմական հենքի, աշխարհագրական հենքի։ Ավելին՝ երբ իրենք այս հարցով դիմել են միջազգային դատարան, այդ դատարանը նրանց ասել է՝ «կպեք ձեր գործին» (Արման Թաթոյանը դրա մասին փաստերով խոսեց Հ1-ի հեռուստաբանավեճի ժամանակ), բայց իրենք չեն հանձնվում, 0-ից ստեղծել են զավթողական հայեցակարգ ու արդեն ավելի քան երեք տարի է՝ ռեսուրս են դնում դրա տարածման վրա, իսկ իրենց կամակատար ՀՀ իշխանությունները, զուգահեռ իրականության մեջ, ամեն ձևով փորձում են թաղել Արցախի ժողովրդի ամեն տեսակ իրավունք, ընդ որում՝ հաստատված հենց միջազգային ատյաններով։

Հետո էլ կեղծ խոսույթ են գեներացնում, որ եթե մենք Արցախից չխոսենք, սրանք մի կողմ կդնեն իրենց զավթողական նկրտումները, բայց իրականությունն այն է, որ հենց մեր իրավունքներից հրաժարումն է բերել մեր դեմ զավթողական ծրագրերի առաջ քաշմանը, և դա անհերքելի փաստ է»,- նշում է ադրբեջանագետը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել