Արտաքին 3 ամիս առաջ - 14:23 18-06-2026

Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ արձակված մոտ 200 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են խոցվել, ինչի հետևանքով քաղաքում մի շարք հրդեհներ են բռնկվել, իսկ բոլոր չորս օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։

Այս մասին հայտնում է Meduza լրատվականը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ հայտնել է, որ հարձակման հետևանքով կրկին հրդեհվել է Կապոտնյայի նավթավերամշակման գործարանը, որը թիրախավորվել էր նաև նախորդ օրը։ ԱԹՍ-ների բեկորներն ընկել են նաև Սադովոդ առևտրի կենտրոնի տարածքում։

Մոսկվայի մերձակայքում գտնվող Ժուկովսկի քաղաքում անօդաչու թռչող սարքը հարվածել է բնակելի շենքի, իսկ Լյուբերցիում բեկորների անկման հետևանքով վնասվել են մարզասրահն ու Մեգա Բելայա Դաչա առևտրի կենտրոնի տանիքը, որտեղ նույնպես հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայրերում շարունակվում են վերականգնողական աշխատանքները, և անվտանգության նկատառումներից ելնելով՝ Մոսկվայի բոլոր չորս օդանավակայանները ժամանակավորապես փակվել են, ինչի հետևանքով տասնյակ չվերթներ հետաձգվել են։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան