Արտաքին 3 ամիս առաջ - 09:25 18-06-2026

ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին համաձայնագիր են ստորագրել. պատժամիջոցները կվերանան, Հորմուզի նեղուցը կբացվի

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԱՄՆ կառավարությունը չորեքշաբթի պաշտոնապես հրապարակել է Իրանի հետ ձեռք բերված Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի ամբողջական տեքստը, որը բաղկացած է 14 կետից և միտված է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցմանը։

Փաստաթուղթը նախատեսում է ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի վերաբացում, ինչպես նաև Իրանի կողմից բարձր հարստացված ուրանի և այլ միջուկային նյութերի պաշարների չեզոքացում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո։

Իր հերթին Վաշինգտոնը պարտավորվում է 30 օրվա ընթացքում վերացնել Իրանի դեմ կիրառվող ծովային սահմանափակումները, ազատել սառեցված ակտիվներն ու ֆինանսական միջոցները, արտոնություններ տրամադրել իրանական նավթի և նավթամթերքների արտահանման համար, ինչպես նաև տարածաշրջանային գործընկերների հետ իրականացնել առնվազն 300 միլիարդ դոլարի վերակառուցման և տնտեսական զարգացման ծրագիր։

Այս մասին հաղորդում է CNN-ը՝ նշելով, որ փաստաթղթի հրապարակմանը նախորդել էր հուշագրի գաղտնիության շուրջ ծավալված հանրային քննարկումների և դժգոհությունների ալիքը։

Հուշագիրը նախատեսում է 60-օրյա բանակցային փուլ, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնեցնեն վերջնական պայմանները։ Հետագայում այդ համաձայնագիրը պետք է հաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձևով։

Սպիտակ տունը նաև հայտարարել է, որ եթե Թեհրանը կատարի ստանձնած պարտավորությունները, ԱՄՆ-ն պատրաստ կլինի շարունակել տնտեսական սահմանափակումների մեղմացման գործընթացը՝ նպաստելով Իրանի տնտեսական զարգացմանը։

Հուշագրի առաջին կետի համաձայն՝ ԱՄՆ-ն, Իրանը և նրանց դաշնակիցները պարտավորվում են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, և ապագայում զերծ մնալ միմյանց դեմ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից։

2-րդ կետով կողմերը վերահաստատում են միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև ներքին գործերին չմիջամտելու հանձնառությունը։

3-րդ կետը սահմանում է, որ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է ավարտվեն առավելագույնը 60 օրվա ընթացքում՝ փոխադարձ համաձայնությամբ երկարաձգելու հնարավորությամբ։

4-րդդ կետը վերաբերում է Իրանի նկատմամբ ծովային սահմանափակումների վերացմանը, իսկ 5-րդը՝ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովմանը ու ականազերծման աշխատանքների իրականացմանը։

6-րդ կետով նախատեսվում է Իրանի վերակառուցման համար առնվազն 300 միլիարդ դոլարի ներդրումային և տնտեսական ծրագիր, իսկ 9-րդ կետը վերաբերում է Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցների փուլային վերացմանը։

8-րդ կետով Իրանը վերահաստատում է, որ չի ձգտի ձեռք բերել կամ արտադրել միջուկային զենք, իսկ հարստացված միջուկային նյութերի պաշարների հարցը կլուծվի ԱԷՄԳ-ի վերահսկողությամբ։

9-րդ կետը նախատեսում է ստատուս քվոյի պահպանում մինչև վերջնական համաձայնագրի ստորագրումը, 10-րդը՝ իրանական նավթի արտահանման համար ֆինանսական և առևտրային արտոնությունների տրամադրում։

11-րդ կետը վերաբերում է Իրանի սառեցված ակտիվների ազատմանը, 12-րդը՝ վերահսկողական հատուկ մեխանիզմի ստեղծմանը, իսկ 13-րդը սահմանում է վերջնական համաձայնագրի շուրջ փուլային բանակցությունների մեկնարկի պայմանները։

Վերջին՝ 14-րդ կետը նախատեսում է, որ վերջնական համաձայնագիրը պետք է հաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պարտադիր բանաձևով։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան
08:30 Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան․ «Հրապարակ»