Արտաքին 1 տարի առաջ - 16:53 22-06-2025

Իրանը չի բացառում, որ կփակի Հորմուզի նեղուցը

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականն իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո կոչ է արել հրթիռային հարվածներ հասցնել ԱՄՆ ՌԾՈւ նավերին և փակել Հորմուզի նեղուցը:

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին էլ չի բացառել, որ Իրանը կփակի Հորմուզի նեղուցը։

ԶԼՄ-ները հաղորդում են՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Թանգսիրին հայտարարել է՝ Հորմուզի նեղուցը մի քանի ժամից կփակվի։

Այդ քայլը կառաջացնի նավթի գների կտրուկ աճ ամբողջ աշխարհում:

Իրանի խորհրդարանը աջակցել է Հորմուզի նեղուցը փակելու գաղափարին։ Վերջնական որոշումը պետք է կայացնի երկրի Ազգային անվտանգության խորհուրդը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին