Ինֆլուենսեր և «Lucin Organics» բրենդի հիմնադիր Սոնա Մանուկյանը սոցիալական ցանցերում դժգոհություն է հայտնել «Yandex»-ի հնդիկ առաքիչների աշխատանքի վերաբերյալ՝ պատմելով անձնական փորձի մասին և կոչ անելով ընկերությանը չընդունել նրանց աշխատանքի։
Մանուկյանի հայտարարությունները լայն քննադատության են արժանացել բլոգերների շրջանում։ Բլոգերներ Նինան, Ռուբենը և Լենան դրանք որակել են որպես ռասիստական մոտեցում՝ ընդգծելով, որ հիգիենայի հարցերը կապ չունեն մարդու ազգության կամ ծագման հետ։
Քննադատություններին ի պատասխան՝ Սոնա Մանուկյանը նոր հրապարակում է արել՝ պնդելով իր դիրքորոշումը և քննադատելով իրեն հակադարձողներին։ Նա նաև արձագանքել է իր բրենդը բոյկոտելու կոչերին՝ նշելով, որ նման քայլերը վնասում են պետությանը, քանի որ իր ընկերությունը խոշոր հարկատուներից է։
Թեման շարունակում է ակտիվ քննարկվել սոցիալական հարթակներում՝ առաջացնելով տարաբնույթ արձագանքներ։
Իսկ դուք դիտեք հոլովակը՝ հետագա զարգացումներին տեղյակ լինելու համար։
Թամարա Քալանթարյան