Արտաքին 2 տարի առաջ - 13:00 05-02-2024

Սկանդալ ԵԱՀԿ-ում. Արցախի դեմ ագրեսիայի համար Ադրբեջանին քննադատող գործչին թույլ չեն տվել մտնել երկիր

Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցության Ազգային խորհրդի անդամ Նիկ Գուգերը շաբաթ օրը ստիպված է եղել վերադառնալ երկիր, քանի որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկանդալ է պայթել՝ ռեժիմը երկրից վտարել է շվեյցարացի քաղաքական գործչին։ Այս մասին հայտնում է շվեյցարական Blick թերթը։

Միջադեպի մասին շաբաթ վաղ առավոտյան տեղեկացել է նաև Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսը։ «Այն, ինչ տեղի ունեցավ այնտեղ, սկանդալ էր», - պատմել է քաղաքական գործիչը մի գավաթ սուրճի շուրջ՝ Ցյուրիխի օդանավակայանի տեսարանին նայելով:

Գուգերը Ադրբեջան էր եկել որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ընտրությունների պաշտոնական և հավատարմագրված դիտորդ։ Տեղում նրա առաքելությունը գալիք նախագահական ընտրությունները վերահսկելն էր և մարդու իրավունքների խախտումների մասին զեկուցելը։ Գուգերը դրա փորձն ունի՝ նա արդեն եղել է նմանատիպ առաքելություններով Ռուսաստանում և Մոլդովայում, ընդգծում է լրատվամիջոցը։

Բայց նա երբեք չի առնչվել նրան, ինչ տեղի ունեցավ շաբաթ երեկոյան: Բաքու վայրէջք կատարելուն պես դիվանագիտական ​​մուտքի մոտ նրան կանգնեցրել են ոստիկանության համազգեստավոր աշխատակիցները։

Նրանից առգրավել են անձնագիրն ու մերժել մուտքը։ ԵԱՀԿ մյուս դիտորդներին առանց որևէ խնդրի թույլ են տվել անցնել, այդ թվում՝ շվեյցարական պատվիրակությանը:

«Այն փաստը, որ ադրբեջանական վարչակարգը այս կերպ հրաժարվում է դիտորդական առաքելությունից, էսկալացիայի նոր մակարդակ է ստեղծում»,- ասում է Գուգերը։

Ոստիկանները Բաքվի օդանավակայանում քաղաքական գործչին պահել են գրեթե երեք ժամ, թեյ հյուրասիրել, ապա նստեցրել Ստամբուլ թռչող ինքնաթիռը։ Անձնագիրը ստացել է միայն Թուրքիայում։ Նա Ցյուրիխում վայրէջք է կատարել շաբաթ օրը՝ ժամը 14:00-ին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում