ԱՄՆ-ում տեղի է ունեցել սիրված ու տաղանդավոր դերասան Խաչատուր Հունանյանի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը: Ծանր հիվանդությունից հետո կյանքից անժամանակ հեռացած դերասանին վերջին ճանապարհն ուղեկցելու համար հավաքվել էին նրա հարազատները, գործընկերներն ու մտերիմ ընկերները:
Դերասանի հուղարկավորությանը ներկա է եղել նաև հայտնի հաղորդավար Հրաչ Մուրադյանի կինը՝ Անաշե Խուդավերդյանը, ով Խաչատուրի մտերիմ ընկերներից էր: Նա սոցիալական ցանցերի իր էջում կիսվել է հրապարակումով՝ նվիրված սիրված դերասանի հիշատակին, և կատարել սրտառուչ գրառում.
«Խաչիկ ջան, մենք միշտ կհիշենք քո ժպիտը։ Ննջիր խաղաղությամբ, իմ թանկագին ընկեր»,— անկեղծացել է Անաշեն:
Հիշեցնենք, որ Խաչատուր Հունանյանը տևական ժամանակ է, ինչ բնակվում և ստեղծագործում էր Միացյալ Նահանգներում, որտեղ էլ նրա մոտ ախտորոշվել էր չարաբաստիկ քաղցկեղը: Չնայած հիվանդության դաժան ընթացքին, դերասանը մինչև իր կյանքի վերջին օրերը չէր կորցնում լավատեսությունն ու կենսասիրությունը: Նրա անժամանակ մահը մեծ ցավ ու կորուստ պատճառեց ինչպես հարազատներին, այնպես էլ շոուբիզնեսյան ողջ հանրությանը, ովքեր այսօր սգում են տաղանդավոր հայորդու կորուստը:
Թամարա Քալանթարյան