Արտաքին 4 ամիս առաջ - 23:18 16-06-2026

Թուրքիան 15%-ով կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով անցման սակագինը

Թուրքիան հուլիսի 1-ից նախատեսում է 15%-ով թանկացնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման սակագները։ Որոշման ուժի մեջ մտնելուց հետո 1 տոննայի համար գանձվող վճարը ներկայիս 5.83 դոլարից կդառնա 6.70 դոլար։ Ակնկալվում է, որ այս քայլով Թուրքիան զգալի արտարժութային եկամուտ կապահովի։

Նշվում է, որ 2024-ին Ստամբուլի նեղուցով անցել է 41.000 նավ (ժամում միջինը 5 նավ), ինչի արդյունքում Թուրքիան ստացել է 227 մլն դոլար եկամուտ։ 2025-ին նավերի թիվը կազմել է 40.000, իսկ 2026-ի առաջին 4 ամսում՝ 12.000: Անցման համար 1 նավի վճարած միջին գումարն էլ, չփոփոխված սակագնով, տատանվում է 15-30 հզ. դոլարի սահմաններում։

Հիշեցնենք, որ 1936թ.-ին ստորագրված Մոնտրյոյի կոնվենցիայի համաձայն՝ անցումավճարները հաշվարկվում են «Ոսկե ֆրանկի» (Altın Frank) հիման վրա՝ ըստ նավի զուտ տարողության (տոննաժի)։ 2022-ից ի վեր Թուրքիան պարբերաբար թարմացնում է «Ոսկե ֆրանկի» համարժեքը դոլարով։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է