Ուղիղ եթեր
Արտաքին 4 ամիս առաջ - 11:28 15-06-2026

Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին

Խաղաղության հաստատման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Իրանը և Միացյալ Նահանգները 60 օր բանակցություններ կվարեն մնացած վիճելի հարցերի շուրջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լույս հունիսի 15-ի գիշերը հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։

«Ուրբաթ օրը տեղի կունենա պաշտոնական ստորագրումը, և երկու պատվիրակությունների ղեկավարները բանակցություններ կանցկացնեն հետագա բանակցային քայլերը հստակեցնելու շուրջ։ Մինչ այդ կստուգվի ամերիկյան կողմի հանձնառությունը պատերազմը դադարեցնելու, շրջափակումը վերացնելու և ակտիվները ազատելու հարցում»,- ասել է Քազեմ Ղարիբաբադին, որի խոսքը մեջբերում է Press TV-ն։

Իրանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ այս բանակցությունները կսկսվեն միայն այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները կատարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։

Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները փոխըմբռնման հուշագիրը կստորագրեն հունիսի 19-ին Շվեյցարիայում։

Իրանի և Միացյալ Նահանգների միջև հուշագիրն ամենից առաջ ուղղված է ռազմական գործողությունների դադարեցմանը։ Առավել սուր հարցերը, ինչպիսին է Իրանի միջուկային ծրագրի ճակատագիրն է, կողմերը կքննարկվեն ավելի ուշ փուլերում։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը