Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է շարունակել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը եկել է այն եզրակացության, որ բանակցությունների ընթացքը պետք է շարունակվի։ Բարեբախտաբար, վերջին շաբաթներին երկրի դիվանագիտական ջանքերի զգալի մասը դրական արդյունքներ է տվել, և Պարսից ծոցի երկրների հետ բազմաթիվ հարցեր ու թյուրըմբռնումներ լուծման ճանապարհին են»,-նշել է նա։