Արտաքին 4 ամիս առաջ - 15:08 14-06-2026

Բեռլինում բացվել է Գերմանիայի ամենամեծ հինդուիստական տաճարը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Բեռլինի Նոյկյոլն շրջանում՝ Հասենհեյդե այգու եզրին, պաշտոնապես բացվել է Սրի Գանեշա հինդուիստական տաճարը որը հանդիսանում է երկրի ամենամեծ և Եվրոպայի խոշորագույն սրբավայրերից մեկը՝ կոչված իմաստություն և էներգիա խորհրդանշող փղի գլխով աստծո՝ Գանեշայի անունով։

Այս մասին հայտնում է գերմանական DW լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ ավելի քան 20 տարի տևած շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 1.1 միլիոն դոլար, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է մասնավոր նվիրատվությունների հաշվին, իսկ հունիսի 3-ին տեղի ունեցած օծման ավանդական արարողության ժամանակ խորհրդանշական կերպով հնդկական Գանգես և գերմանական Շպրե գետերի ջրերն են լցվել տաճարի աշտարակի վրա։

Ըստ լրատվամիջոցի փոխանցած հետագա մանրամասների՝ հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել Բունդեսթագի, Բեռլինի Սենատի բարձրաստիճան պաշտոնյաներ, Հնդկաստանից ժամանած պատվիրակներ և տեղի հնդկական համայնքի ներկայացուցիչներ, ընդ որում՝ արդեն հոկտեմբերին նախատեսվում է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի համատեղ այցը տաճար՝ երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակի տոնակատարությունների շրջանակում, իսկ շինարարության ակտիվ մասնակից, 73-ամյա Վիլվանաթան Կրիշնամուրտին, ով Բեռլին է ժամանել դեռևս 1975 թվականին, երբ քաղաքում ընդամենը մի քանի հնդիկ էր ապրում (ի տարբերություն այսօրվա շուրջ 45,000-ի), սոցիալական ցանցերում սրտանց հրավիրել է բոլոր կրոնների ներկայացուցիչներին ու բեռլինցիներին՝ նշելով, որ նորաբաց տաճարում յուրաքանչյուր ոք կկարողանա գտնել իր հոգու խաղաղությունն ու անդորրը։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան