Արտաքին 4 ամիս առաջ - 15:44 14-06-2026

Հյ. Իռլանդիայում հազարավոր մարդիկ բողոքում են ռասիզմի ու ատելության դեմ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Միավորվենք ռասիզմի դեմ շարժումը Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստի քաղաքապետարանի դիմաց գտնվող հրապարակում կազմակերպել է բազմահազարանոց հանրահավաք Միասին ընդդեմ ատելության կարգախոսով, որի մասնակիցները կրում էին Ատելությունը մեր փողոցների միակ սպառնալիքն է և Բելֆաստը դեմ է ռասիզմին գրություններով պաստառներ։

Այս մասին հաղորդում է գերմանական DW լրատվական գործակալությունը՝ պարզաբանելով, որ այս մասշտաբային բողոքի ակցիան բռնկվել է ի պատասխան հունիսի 8-ին Հյուսիսային Բելֆաստում տեղի ունեցած սահմռկեցուցիչ մի միջադեպի, որի ժամանակ 30-ամյա սուդանցի ապաստան խնդրողը դաժանորեն դանակահարել էր մոտ 40 տարեկան մի տղամարդու՝ հասցնելով ծանր վնասվածքներ աչքերի, գլխի ու մեջքի շրջանում:

Ըստ լրատվամիջոցի փոխանցած հետագա մանրամասների և LBC ռադիոյի հաղորդած տվյալների՝ հարձակվողը նույնիսկ փորձել էր գլխատել զոհին, ում կյանքը միայն անցորդների շտապ միջամտության շնորհիվ էր հաջողվել փրկել, իսկ տեսանյութի առցանց տարածումից հետո քաղաքում սկսվել էին մասսայական անկարգություններ, որոնց ընթացքում դիմակավորված անձինք այրել էին աղբամաններ, մեքենաներ, ավտոբուս ու հարձակվել իրավապահների վրա:

Արդյունքում, իրավապահները սուդանցուն պաշտոնապես մեղադրանք են առաջադրել սպանության փորձի, հասարակական վայրում դանակ կրելու և սպանության սպառնալիքի համար՝ հունիսի 20-ին նրան կանգնեցնելով Բելֆաստի մագիստրոսական դատարանի առաջ։ Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան