Ներքին 4 ամիս առաջ - 22:39 13-06-2026

Մոտ 60 դիմում. Գյումրիի կարկուտից ամենաշատը տնակներն են տուժել

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Վերջին օրերին Հայաստանի տարբեր բնակավայրերում տեղացած առատ անձրևներն ու կարկուտը լուրջ խնդիրներ են առաջացրել, իսկ տարերային եղանակի հետևանքները հատկապես զգացվել են Գյումրիում։

Հունիսի 11-ին տեղացած ուժեղ անձրևն ու կարկուտը զգալի վնասներ են հասցրել քաղաքի տարբեր հատվածներում գտնվող շենք-շինություններին, սպասարկման օբյեկտներին և բնակիչների գույքին։

Ամենամեծ հարվածը, սակայն, կրել են տնակային ավանների բնակիչները, որոնց կացարանները կրկին հայտնվել են տարերքի թիրախում։

Գյումրիի քաղաքապետարանում արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում վնասների գույքագրումը։ Նախնական տվյալներով՝ համայնքապետարան է ներկայացվել մոտ 60 դիմում, որոնց հիման վրա ձևավորված հանձնաժողովը շրջայցեր է իրականացնում՝ վնասների իրական ծավալը գնահատելու նպատակով։

Քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետի պաշտոնակատար Անդրանիկ Չադրյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ յուրաքանչյուր դիմումի հասցեով իրականացվելու է տեղազննում։

«Հանձնաժողովը շրջելու է դիմումների հասցեներով, տեղում քննություն է կատարվելու, որպեսզի հասկանալի դառնան իրական վնասները»,- ասել է Չադրյանը։

Նրա խոսքով՝ համայնքը սեփական միջոցներով չի կարող ամբողջությամբ լուծել առաջացած խնդիրները, քանի որ վնասների ծավալը մեծ է։

«Համայնքը ինքն իր բյուջեից հարց լուծելու հնարավորություն չունի։ Քանի որ խնդիրը մեծ է, կարծում եմ՝ այս հարցում կառավարության աջակցությունը պարտադիր է լինելու»,- ընդգծել է նա։

Վերջնական գնահատականները կհստակեցվեն գույքագրման աշխատանքների ավարտից հետո, սակայն արդեն այժմ ակնհայտ է, որ կարկուտից առավելապես տուժել են սոցիալապես առավել խոցելի՝ տնակներում բնակվող ընտանիքները։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան