Ներքին 1 տարի առաջ - 14:19 07-05-2025

Կհասկանանք իրական վնասի չափը, կփորձենք աջակցել. Պապոյանը՝ երեկ տեղացած կարկուտից տուժած քաղաքացիների մասին

Մենք կանխարգելիչ միջոցառումներ էինք իրականացրել և նաև ինստիտուցիոնալ, մասնավորապես Կառավարության ֆինանսավորմամբ այս տարի 70-80 տոկոսով ապահովագրավճարները փոխհատուցվում են: Ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք օգտվել են այդ առաջարկից և իրենք ընդամենը 20 տոկոսն են վճարելու ապահովագրավճարի, 80 տոկոսը ՀՀ կառավարությունն է փոխհատուցելու: Քաղաքացիների այդ խումբը որևէ խնդիր չունի և կփոխհատուցվի:

Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ երեկ Արարատյան դաշտավայրում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով ֆերմերների կրած վնասների փոխհատուցման վերաբերյալ հարցին:

Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք կամ չեն հասցրել, կամ չեն ապահովագրել իրենց այգիները, նշեց՝ նախորդ տարի նմանատիպ դեպք եղել է:

«Բավական ծանր աշխատանք ունեցանք բանկային համակարգի հետ, և ըստ էության, բոլոր դեպքերը առանձին-առանձին դիտարկել ենք և փորձել ենք օգնել ձեր մատնանշած խնդիրը կարգավորելու համար, որովհետև դուք նշեցիք՝ վարկեր ունեն»,- տեղեկացրեց էկոնոմիկայի նախարարը:

Ինչ վերաբերում է Դանիելյանի հարցին՝ ինչու հակակարկտային կայանները բազմաթիվ տեղերում առկա չեն, բացի դրանից՝ եղածներն էլ պատշաճ չեն գործել, Պապոյանը պատասխանեց՝ ինքը չի կարող միանշանակ նման պնդում անել:

«Հակակարկտային կայանները գտնվում են Շրջակա միջավայրի նախարարության կառավարման տիրույթում, բայց ես երեկ խոսել եմ և՛ Արարատի մարզպետի, և՛ Արտաշատ համայնքի ղեկավարի հետ, և այո, մենք ունենք վնասներ, բայց նաև արձանագրվել է, որ ամբողջ գիշեր հակակարտային կայաններն ամբողջ ծավալով աշխատել են: Գիտականորեն ապացուցված փաստ է, որ հակակարտային կայանները մի կողմից բավական արդյունավետ են, բայց երբեք 100 տոկոսանոց արդյունավետություն չեն ունենում: Այնտեղ կան այլ գործիքներ, օրինակ՝ Վրաստանում հրթիռների տարբերակն է կիրառվում, բայց այնտեղ այլ հարցեր կան, որոնք այս պարագայում դեռևս մեզ մոտ կիրառման խնդիր ունենք»,- ասաց նախարարը:

Պապոյանի խոսքով՝ իրենք կգնահատեն վնասները, գործընթացը մեկնարկել է երեկվանից:

«Կհասկանանք իրական վնասի չափը: Կառավարության հնարավորությունների սահմաններում միշտ էլ մեր քաղաքացիների կողքին կանգնած ենք: Կփորձենք մեր հնարավորությունների սահմաններում վնասները գնահատելով աջակցել նրանց»,- նշեց նա:

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է