Հանրությանը հայտնի բլոգեր Էլիզը սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում հանդես է եկել չափազանց անկեղծ, հուզիչ և մտահոգիչ հրապարակմամբ: Նա հետևորդներին ցույց է տվել իր լացակումած աչքերն ու խոստովանել, որ կյանքում այս պահին բարդ շրջան է անցնում, որի մասին դեռ պատրաստ չէ բարձրաձայնել:
Էլիզը կիսվել է իր հոգեբանի տված խորհրդով և պատմել, որ փորձում է հաղթահարել ներքին տագնապները, թեև դա հեշտ չի ստացվում.
«Երբ հոգեբանիս մոտ էի գնում, միշտ ասում էր՝ ասա՝ ամեն ինչ լավ է իմ աշխարհում։ Ուռած աչքերիս շատ մի նայեք»,- անկեղծացել է բլոգերը:
Իրավիճակն էլ ավելի է մտահոգել երկրպագուներին, երբ Էլիզը նշել է, որ խնդիրները խորն են, և ինքը ժամանակի կարիք ունի ապաքինվելու համար.
«Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ, մինչև պատրաստ լինեմ խոսելու, թե իրականում ինչ է կատարվում։ Հիմա գնում եմ շոփինգի, որ մի քիչ հանգստանամ»,- հավելել է նա։
Բլոգերի այս խորհրդավոր ու տխուր գրառումը կարճ ժամանակում մեծ արձագանք է ստացել: Հետևորդները շտապել են նամակներով ու մեկնաբանություններով աջակցել նրան, ուժ ու համբերություն մաղթել՝ հույս հայտնելով, որ նրա կյանքում ամեն ինչ շուտով կկարգավորվի, իսկ շոփինգային թերապիան կօգնի մի փոքր թոթափել ծանր սթրեսը:
Թամարա Քալանթարյան