Ներքին Միտք 4 ամիս առաջ - 20:08 08-06-2026

Բաքվի բարբարոսական վարչախմբի վերջնանպատակը Հայաստանի՝ որպես աշխարհաքաղաքական գործոնի փաստացի չգոյությունն է

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը.

Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶԼՄ-ներով այսօր հստակ քարոզչական գիծ է տարվում առ այն, որ այս պահի դրությամբ ունեցած մանդատների թիվը հարցականի տակ է դնում Հայաստանում իշխող ուժի կողմից սահմանադրական փոփոխությունների կատարման հաջողությունը, ուստի և, այսպես կոչված, «խաղաղության» պայմանագրի ստորագրումը։

Հայաստանում շատերին են համոզել, իսկ շատերն էլ իրենք են հավատում, որ իր ամբողջ էությամբ հայատյաց և ծավալապաշտ Բաքվի բռնապետի վարչախմբի հետ հնարավոր է խաղաղությունը, ինչն ուղղակի քաղցր պատրանք է։

Հենց այս պատրանքի գրեթե համընդգրկուն բնույթը ստիպում է Հայաստանի համարյա բոլոր քաղաքական ուժերին խոսել խաղաղության օրակարգի մասին, որովհետև ժողովրդավարության, նույնիսկ, եթե դա պայմանական կամ կասկածելի ժողովրդավարություն է, ամենախոցելի կետերից մեկն այն է, որ քաղաքական միավորը ստիպված է ընտրվելու նպատակով տուրք տալ ամբոխահաճությանը, մինչդեռ իրականությունը կարող է շատ տարբեր կամ բոլորովին այլ լինել։

Նույնը նաև հանրային խոսքի մակարդակում է, երբ վիրտուալ կամ իրական «լայքեր» հավաքելու համար ամբոխահաճո լինելը պարտադիր պայման է, մինչդեռ ակնհայտ է, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի վերջնանպատակը Հայաստանի՝ որպես աշխարհաքաղաքական գործոնի, փաստացի չգոյությունն է։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան