Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 16:56 07-06-2026

Նուբարաշեն ՔԿՀ-ում ընտրություն է կատարել Արթուր Օսիպյանը

Քիչ առաջ Նուբարաշեն ՔԿՀ-ում ընտրություն է կատարել Արթուր Օսիպյանը։

Այս մասին հայտնում է Հետքը:

Արդեն 21 օր Օսիպյանը հացադուլի մեջ է։

Հարցին, թե ինչպես է իրեն զգում, պատասխանել է՝ հոյակապ։ ՔԿՀ աշխատակիցները չթույլատրեցին նրան այլ հարցեր տալ։

Նա ձերբակալվել է 2026թ․ մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո, երբ քարոզարշավի ժամանակ մոտեցել էր վարչապետին և քննադատել նրան։ Նիկոլ Փաշինյանը կոշտ բառապաշարով հակադարձել էր Օսիպյանին․ «... Ռադդ քաշի, համբալի մեկը: «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: «Արթուր Օսիպյանն եմ», թալանչի անասուններ: Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված