Ժամը 11։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 362 հազար 657 քաղաքացի։ Այս մասին ԿԸՀ-ում ընթացող ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը։
Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։
Հիշեցնենք Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20:00-ն։
Քվեարկելու իրավունք ունի 2 մլն 485 հազար 851 մարդ։
Հիշեցնենք նաև, որ քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։
Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։
Հասմիկ Մովսիսյան