Ներքին 4 ամիս առաջ - 10:35 06-06-2026

Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է 40 գույք, կատարել փողերի լվացում

Դատախազը 2026 թվականի հունիսի 3-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել 2002-2018 թվականներին Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի նախկին ղեկավար Շ.Կ.-ի, նրա որդու և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Քրեական վարույթով պարզվել է, որ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի նախկին ղեկավար Շ.Կ.-ն, 2002-2018 թվականներին, համայնքից հափշտակել է շուրջ 40 շարժական և անշարժ գույք, դրանց մի մասը ձևակերպել որդու անվամբ և, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարել է փողերի լվացում:

Մասնավորապես, Շ.Կ.-ն հափշտակել է՝

Համայնքապետարանի նախկին վարչական շենքը և դրան կից հողատարածքը,
Ամբուլատորիայի նախկին շենքը և դրան կից հողատարածքը,
0,43 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
260 քմ մակերեսով բնակավայրի նշանակության հողատարածքը,
0,02 հա մակերեսով հասարակական կառուցապատման նշանակության հողամասը,
0,78 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
0,4 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
33 հա մակերեսով հողամասը,
5,5 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
0,6 հա մակերեսով արոտավայրը,
8,11 հա մակերեսով վարելահողը,
60,9 հա մակերեսով արոտավայրը,
5,4 հա մակերեսով վարելահողը,
1,7 հա և 2,7 հա մակերեսով վարելահողերը,
7,2 հա մակերեսով վարելահողը,
0,22 հա և 0,195 հա մակերեսով արոտավայրերը,
0,1 հա և 0,15 հա մակերեսով հողամասերը,
3,7 հա և 0,23 հա մակերեսով հողամասը,
4,2 հա մակերեսով արոտավայրը,
0,3185 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
1,18 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը,
0,64 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը,
2,44 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը,
0,51 հա մակերեսով վարելահողը,
0,95 հա մակերեսով հողամասը,
0,36 հա մակերեսով վարելահողը,
0,36 հա մակերեսով վարելահողը,
0,3187 հա մակերեսով արոտավայրը,
0,1 հա մակերեսով վարելահողը,

Համայնքին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նվիրատվությամբ տրամադրված և որպես Նորակերտ համայնքի սեփականություն հաշվառված «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան,
«Նորակերտի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ին հանձնված՝ «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենան,
Համայնքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Toyota Land Cruiser» մակնիշի ծառայողական ավտոմեքենան:

Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում գտնվող 0,084 հա մակերսով հողամասի և 189,4 քմ մակերեսով գյուղապետարանի նախկին վարչական շենքի օտարման վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Քաղաքացիական գործը գտնվում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում:

Նախաքննության ընթացքում Արմավիրի մարզի Փարաքար համայնքին է վերադարձվել ամբուլատորիայի նախկին շենքը՝ դրան կից հողատարածքով և 0,23 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը: Նշված գույքերի նկատմամբ գրանցվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականության իրավունքը:

Առաջիկայում վերոնշյալ մյուս գույքերի վերաբերյալ հայցերը կներկայացվեն իրավասու դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին