Ներքին 2 ամիս առաջ - 15:38 05-06-2026

Տանում են համակարգիչները, որոնցում ապագայի հետ կապված հետաքննություններ ունեինք, որոնք այլևս չենք կարող հրապարակել. «Armat Media»-ի գլխավոր խմբագիր

Տանում են մեր մոնտաժողների համակարգիչները, դրանցում հայ ժողովրդի ապագայի հետ կապված հետաքննություններ ունեինք, որոնք այլևս չենք կարող հրապարակել:

Այս մասին լրագրողներին ասել է «Armat Media»-ի գլխավոր խմբագիր Նելլի Ավետիսյանը:

«Ինձ հաջողվեց մի պահ նայել դռնից այն կողմ և տեսնել, որ տանում են մեր մոնտաժողների համակարգիչները, որտեղ կան մեր նկարահանումները, որտեղ պահպանված են խմբագրակազմին պետքական արխիվը: Ստացվում է, որ Armat Media-ն այլևս չունի նյութական, արխիվային հիմք աշխատելու համար: Մոնտաժողների համակարգիչները վերջին նշույլն էր, որ մենք կարող էինք աշխատել, բայց ստացվում է՝ այլևս չենք կարողանալու:

Մոնտաժողների համակարգչում բավականին շատ նյութեր կան կապված 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին՝ ռեպորտաժներ, հետաքննություններ, կարծում եմ, որ հենց դա է պատճառը, որ իրենց պետք էին այդ համակարգիչները, ոչ թե մեր անձնական հեռախոսները: Մենք չենք կարող հրապարակել այն նյութերը, որոնք հայ ժողովրդի ապագայի հետ էին կապված ու կունենային ծանրակշիռ քաղաքական ազդեցություն: Մտավախություն ունենք, որ այդ տեղեկատվությունը կջնջեն, բայց շնորհակալ կլինեմ, որ չջնջեն՝ հայանպաստ գործունեություն կծավալեն»,-նշել է նա:

Նելլի Ավետիսյանը շեշտեց՝ չհրապարակված ինֆորմացիաներն ու ռեպորտաժները ցույց տալ այլևս չեն կարող, ցավում է, որ չեն պահպանել:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում