Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 18:11 04-06-2026

Բանակը ձեզ համար բանտ չի, 1 ժամ ժամանակ ունեք ՌՈ-ն օդանավակայանի տարածքից հանելու համար. Մարուքյանը՝ ԳՇ պետին

Պարզվում է՝ օդանավակայանում ռազմական ոստիկանները Հայաստան ժամանած տղամարդկանց ինչ-որ ծանուցագրեր են տալիս՝ 25-օրյա հավաքների վերաբերյալ, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալն էլ հայտարարել է, որ Հայաստան եկողներին պետք է տանենք վարժական հավաքների, ովքեր գալիս են ընտրելու։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսաուղերձում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Այսինքն ի՞նչ է սա նշանակում։ Ի՞նչ եք ուզում ասել։ Առաջինը՝ բանակը մարդկանց պատժելու տեղ է։ Սրանով ամբողջ զորահանդեսի PR-ը ջուր եք լցնում։ Երկրորդը՝ ի՞նչ եք ուզում ասել, որ մարդիկ ՀՀ քաղաքացի են՝ գան Լոսիից, գան Մոսկվայից, գան Փարիզից, գան Սիդնեյից, ի՞նչ պիտի անեն, ասենք չպետք է գնա՞ն ընտրության։ Բա ասում էիք՝ թող բերեն, թող գան, որ գան մեկ ա՝ մեզ են ընտրելու, հիմի ինչի՞ եք այդ մարդկանց բան տալիս։ Բա կարող է ձեզ են ընտրում, այդ պատժում եք բանակի զորահավաքով, հա՞»,- ասաց ԼՀԿ նախագահը։

Մարուքյանը դիմեց ԳՇ պետին՝ որպես բանակի այս պահին հրամանատարի։

«Ուրեմն այդ ռազմական ոստիկանությանն արագ հավաքեք օդանավակայանից և կրուտիտներ մի արեք, թե բան ա՝ մենք միշտ էլ հետախուզվող ենք փնտրում։ Ամոթ ա, մի խաբեք մարդկանց, բանակը մի վարկաբեկեք, մի խաբեք։ Ուղիղ ՀՀ քաղաքացուն եք հարվածում։ Եվ վերջինը՝ բանակը ձեզ համար բանտ չի, որ ձեր պատկերացումներով մարդ պատժելու համար ծանուցագիր տաք, հավաքների ծանուցագիր տաք մարդկանց, եղա՞վ, արագ ստուգելու եմ։ 1 ժամ ժամանակ, մի ժամից հետո օդանավակայանում ռազմական ոստիկանություն եղավ, մնացածը չեմ ասում ինչ եմ անելու»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ