Ուղիղ եթեր
Ներքին 59 րոպե առաջ - 16:51 04-06-2026

Արցունքներն ու հիասթափությունները թաքցնել չհաջողվեց. Աստղիկ Ալավերդյան

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հաղորդավարուհի, դերասանուհի Աստղիկ Ալավերդյանը սոցիալական հարթակներում հանդես է եկել մոտիվացիոն նոր հոլովակով:

Արհեստական բանականության (AI) ժամանակակից հնարավորությունների շնորհիվ Աստղիկին հաջողվել է էկրանին ստեղծել մի պատկեր՝ հանդիպելով ինքն իրեն՝ փոքրիկ հասակում:

Այս յուրօրինակ վիդեոհոլովակին կից դերասանուհին կատարել է սրտառուչ մի գրառում, որն ուղղված է իր մանկությանը և արագորեն տարածվել է համացանցում՝ ստիպելով շատերին մտորել սեփական երազանքների շուրջ:

Աստղիկը դիմել է իր փոքրիկ տարբերակին՝ պատմելով, որ այն ամենը, ինչի մասին երազում էր տարիներ առաջ, այսօր դարձել է իրականություն, թեև ճանապարհը հեշտ չի եղել. «Ես եկել եմ քեզ ասելու, որ դու կարողացար…

Այն ամենը, ինչ պատկերացնում էիր փակ դռների հետևում, այսօր իմ իրականությունն է: Իհարկե, ճանապարհին եղել են դժվար օրեր, արցունքներ, հիասթափություններ ու վախեր։ Բայց դու չհանձնվեցիր»,— գրել է նա:

Հաղորդավարուհին ընդգծել է, որ տարիներն ու կյանքի ձեռքբերումները չեն փոխել իր տեսակը, և ինքը շարունակում է պահպանել իր մեջ ապրող երեխային։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին