Արտաքին 4 տարի առաջ - 11:40 11-05-2022

Իտալիայի վարչապետը՝ Բայդենին. «Պուտինին չհաջողվեց պառակտել մեզ»

Սպիտակ տանը կայացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հանդիպումը։
«Պուտինը կարծում էր, որ կարող է պառակտել մեզ, բայց չհաջողվեց»,- հանդիպումից առաջ ասել է Դրագին։
«Մեր ազգերի դաշինքը միշտ ուժեղ է եղել, իսկ ուկրաինական պատերազմն էլ ավելի է ամրապնդել այն»,- Դրագիի խոսքերը մեջբերում է Corriere della Sera-ն։
Իտալիայի վարչապետն ասել է, որ պատերազմն ամրապնդել է նաև Եվրամիությունը։
«Մենք միշտ միասնական ենք եղել, հիմա էլ ավելի միասնական ենք: Եվ ես գիտեմ, որ կարող եմ հույս դնել ձեր աջակցության վրա՝ որպես Եվրոպայի և, իհարկե, Իտալիայի իսկական բարեկամի: Շնորհակալություն, Ջո»,- ասել է Դրագին:
Մարիո Դրագին և Ջո Բայդենը քննարկել են Ուկրաինային տրամադրվող օգնությունը, այդ թվում՝ ռազմական, սակայն Դրագին միաժամանակ կոչ է արել խաղաղ բանակցություններ սկսել։
«Մենք պետք է օգտագործենք բոլոր խողովակները խաղաղության հասնելու, զինադադարի և լուրջ բանակցությունների համար»,- ասել է նա։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ավելի ուշ այս առիթով նշել է, որ ԱՄՆ-ը նույնպես կողմ է բանակցություններին, սակայն առայժմ չի տեսնում, որ Ռուսաստանը պատրաստ է դրան։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան