Ներքին 1 ամիս առաջ - 23:18 02-06-2026

Ե՞Մ, թե՞ ԵԱՏՄ․ կեղծ երկընտրանք. Անդրանիկ Թևանյանի նամակը ՔԿՀ-ից

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի 7-րդ հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից

Ե՞Մ, թե՞ ԵԱՏՄ․ կեղծ երկընտրանք

Նիկոլական քարոզչամեքենան մի կեղծ երկընտրանք է դրել շրջանառության մեջ, և այդ կեղծ երկընտրանքի մեջ ներքաշում է և՛ քաղաքացիներին, և՛ քաղաքական ուժերին։

Նիկոլական քարոզիչներն այս կեղծ երկընտրանքի մեջ Նիկոլին ներկայացնում են որպես ԵՄ-ական ուղղություն վերցրած լուսավոր գործիչ, իսկ նրա ընդդիմախոսներին՝ հետադիմականներ՝ ԵԱՏՄ-ականներ։

Իրականությունն այն է, որ և՛ Նիկոլը, և՛ ԵՄ-ն, և՛ մյուսները շատ լավ գիտեն, որ ՀՀ-ի՝ դեպի ԵՄ գնալու ծրագիր չկա։

Նիկոլն այնքանով է դեպի ԵՄ գնում, որքանով ՀՀ-ն դարձնում է հակառուսական մանրադրամ։ ՀՀ-ն ԵՄ-ին այլ հարցով չի հետաքրքրում։ Նիկոլն էլ ԵՄ-ին հետաքրքիր է այնքանով, որքանով իրեն, Հայաստանի շահերի հաշվին, աջակցեն աթոռը պահել։ Մնացածը բլեֆ է։
Այնպես, որ չի կարելի խայծը կուլ տալ ու մտնել կեղծ բանավեճի մեջ։

Նիկոլենք այդ կեղծ երկընտրանքը դրել են շրջանառության մեջ, որպեսզի թաքցնեն այն երկընտրանքը, որը Նիկոլ Փաշինյանն է առաջարկում, այն է՝ Հ՞Հ, թե՞ «Արևմտյան Ադրբեջան»։

Ինչպես որ Նիկոլը, հանուն Հայաստանը հակառուսական, հակաիրանական մանրադրամ դարձնելու և հանուն իր իշխանությունը Թուրքիայի, Ադրբեջանի, արևմուտքի գլոբալիստական շրջանակների միջոցով պահելու, հանձնեց Արցախն ու Ադրբեջանին զիջեց «Զանգեզուրի միջանցքը», այնպես էլ հիմա է նույն բանն անում, բայց արդեն ամբողջ Հայաստանն է դրել աշխարհաքաղաքական զոհասեղանին։

Սա է ճշմարտությունը։
Միացի՛ր, որ փոխենք։
Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար
02․06․2026
------
Հ․Գ․ Օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։ Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտն Անդրանիկ Թևանյանի ուղերձները կհրապարակվեն «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից