Ներքին 2 օր առաջ - 19:54 01-06-2026

Կրթական նախագծի շրջանակում նախագահական նստավայր են այցելել դպրոցականներ

«Կրթություն և համերաշխություն» արհմիության նախաձեռնությամբ իրականացվող «Երևանյան քաղաքացիական ճամփորդություն» կրթական նախագծի շրջանակում նախագահական նստավայր են այցելել Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցների աշակերտներ:

Սովորողները շրջայց են կատարել Հանրապետության նախագահի նստավայրում, ծանոթացել համալիրի պատմությանը: