Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 00:50-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ 41-ամյա Էրիկ Նազարյանի վարած «Range Rover» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Արսեն Անդրեասյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Volkswagen»-ի վարորդը մարմնական վնասվածքներով «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոն, իսկ «Range Rover»-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 64-ամյա Ռուզաննա Գրիգորյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: