ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հունիսին խաղաղության օրակարգի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների նոր փուլի մասին։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին նա ասել է Բաքվի 31–րդ էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղղված իր ուղերձում։
Այդ մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ–ները։
ԱՄՆ նախագահի խոսքով` դրանք կօգնեն «խաղաղության առաջխաղացմանը, բարգավաճման ամրապնդմանը և տարածաշրջանի և աշխարհի համար ավելի անվտանգ ապագա կառուցելուն»։
Թրամփը նշել է, որ անհամբերությամբ է սպասում այդ բանակցություններին:
«Իմ վարչակազմն ակնկալում է հունիսին այս թեմայի շուրջ արդյունավետ քննարկումներ ունենալ։ Միասին մենք կխթանենք խաղաղությունը, կամրապնդենք բարեկեցությունը և կկառուցենք ավելի վստահ ապագա ձեր տարածաշրջանի և աշխարհի համար»,– ասել է ԱՄՆ նախագահը:
Նա հիշեցրել է 2025 թ. օգոստոսի 8–ին Սպիտակ տանը տեղի ունեցած եռակողմ` Հայաստան–Ադրբեջան–ԱՄՆ հանդիպման մասին, որտեղ ըստ Թրամփի` հաջողվեց առաջընթաց գրանցել և երկարատև խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև: