Ներքին 1 ամիս առաջ - 10:47 31-05-2026

Նիկոլի «խիզախության» գինը մեր երկիրն ու իր աթոռն են. պետք է մաքրել այս խայտառակության խարանը մեր ճակատներից. Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի 4-րդ հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից

Նիկոլի «խիզախության» մյուս երեսը
Երբ օտար երկրների պաշտոնյաները «խիզախություն» են գնահատում Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, դա իրականում վերաբերում է հայ ժողովրդին, բայց այլ իմաստով:

Օտարները գիտեին, որ Նիկոլը խիզախություն է ցուցաբերում՝ Հայաստանի և ՀՀ քաղաքացիների շահերի դեմ գործելիս: Ու նրանք իրականում զարմանում են, թե ինչպես է այս ամենը հանդուրժվում:
Երբ Նիկոլին համարում են խիզախ, նշանակում է՝ հայ ժողովրդին համարում են հանդուրժող (չեմ ուզում այլ որակում տալ):

Օտարները մեղավոր չեն, որ իրենց «խիզախ» հաճախորդը պետական դավաճան է: Իրենք գիտեն դա, և մինչև վերջ օգտվում են դավաճանի ծառայություններից: Ո՞վ լիներ, որ չօգտվեր:

Այլ հարց է, որ մենք՝ հայերս ենք խայտառակ լինում աշխարհով մեկ: Նիկոլի «խիզախության» գինը մեր երկիրն ու իր աթոռն են: Տուժում է Հայաստանը, վճարում ենք մեր հազարավոր զոհերի և մեր տարածքների հաշվին:

Հունիսի 7-ին պետք է մաքրել այս խայտառակության խարանը մեր ճակատներից: Որպեսզի ամբողջ աշխարհն իմանա, որ խիզախ է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ հայ ժողովուրդը:
Միացի՛ր, որ փոխենք

Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար

Հ․Գ․ Օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։ Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտն Անդրանիկ Թևանյանի ուղերձները կհրապարակվեն «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը