Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 օր առաջ - 10:09 31-05-2026

Մեկ անձի շոուի վերջը. ինչպե՞ս ներդնել իրական պառլամենտարիզմ Հայաստանում. Մարուքյան

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Մեկ անձի շոուի վերջը. ինչպե՞ս ներդնել իրական պառլամենտարիզմ Հայաստանում:

«Պլատֆորմ» փոդքասթի այս թողարկման մեջ քննարկվում է նախընտրական արշավի ընթացքն ու սոցիոլոգիական տվյալների վերլուծությունը։ Հստակեցվում է, որ գործող իշխանության վերարտադրությունը գոյաբանական աղետ է երկրի համար, սակայն խորհրդարանական ընդդիմության էգոիզմն ու ինֆանտիլիզմը միայն նպաստում են այդ վերարտադրությանը։

Թողարկման ընթացքում քննարկվում են հնարավոր քաղաքական սցենարները՝ շեշտելով, որ անկախ ընտրությունների ելքից, Հայաստանին հակացուցված է որևէ ուժի բացարձակ ու անվերահսկելի իշխանությունը, քանի որ այն հանգեցնում է օլիգարխիկ համակարգի ու վախի մթնոլորտի ձևավորմանը, և օրինականության վերացմանը»։

Տեսանյութ: