Ներքին Արտաքին 3 ամիս առաջ - 16:38 29-05-2026

ՌԴ-ն ցանկանում է 100 000 հայերի ուղարկել Հայաստան` Փաշինյանին դեմ քվեարկելու համար. Reuters

Ռուս պաշտոնյաները վերջին ամիսներին քննարկում են ՀՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՌԴ-ում ապրող հայերին Հայաստան ուղարկելու պլանը, որպեսզի նրանք դեմ քվեարկեն Նիկոլ Փաշինյանին:

Այս մասին գրում է Reuters-ը:

Ռուսաստանի իշխանությունները հաշվարկել են, որ 100 հազար հայերի Հայաստան ուղարկելը կարժենա մոտ 50 միլիոն դոլար:

Մայիսի կեսերին Կրեմլը հրապարակել է յուրաքանչյուր տարածաշրջանի կողմից ուղարկվող հայերի քվոտաները և խնդրել վարչակազմերին՝ զեկուցել նախապատրաստական ​​աշխատանքների մասին, հավելել են պաշտոնական աղբյուրները։

Reuters-ը չի կարողացել պարզել՝ արդյո՞ք նման ծրագիրն ընթացքի մեջ է, թե՞ այն բավարար կլինի առաջատարների միջև եղած լայն տարբերությունը կրճատելու համար։

Այս ամսվա սկզբին անցկացված հարցումը ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կզբաղեցնի առաջին տեղը՝ շուրջ 30% ձայներով։

Հարցման համաձայն՝ շուրջ 6% ձայներով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը երկրորդ տեղում կլինի։