Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 13:03 28-07-2026

Մեծ պահանջարկ ունեցող համարանիշների նոր գները. 250.000-ից 8.000.000 դրամ

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում կատարված փոփոխությունները վերաբերում են բացառապես մեծ պահանջարկ ունեցող համարանիշերին և չեն փոխում առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի աճուրդային կարգը։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը։

Նրա խոսքով՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանում է ՀՀ կառավարությունը, իսկ դրանց հատկացման գները՝ ներքին գործերի նախարարը։ Կառավարության վերջին փոփոխություններից հետո նախարարը սահմանել է նաև նոր չափորոշիչներին համապատասխան գները։

«Քաղաքացիներից ստացված դիմումները, քննարկումներն ու ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ գործող չափորոշիչներով ներառված չէին մի շարք թվային համադրություններ, որոնք քաղաքացիների շրջանում մեծ հետաքրքրություն են ներկայացնում»,- ասաց Մարանդյանը։

Նա պարզաբանեց, որ նոր չափորոշիչներով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ցանկում ներառվել են այնպիսի համադրություններ, որոնց մի կողմում առկա են զրոներ, իսկ մյուս կողմում՝ կա՛մ նույն թվի եռակի կրկնություն (օրինակ՝ 111), կա՛մ երեք թվից երկուսի կրկնություն (օրինակ՝ 121)։

Լատինական տառերը կարող են լինել ինչպես նույնական, այնպես էլ տարբեր։ Մարանդյանի խոսքով՝ նոր համարանիշերի գները որոշվել են՝ համեմատելով արդեն գործող չափորոշիչներն ու դրանց գնային սանդղակը, որպեսզի նոր համադրությունները ներառվեն համապատասխան գնային սեգմենտներում։ Արդյունքում նոր չափորոշիչներով նախատեսված մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի արժեքը կկազմի 250 հազարից մինչև 8 միլիոն դրամ։ Միաժամանակ նա ընդգծեց, որ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի աճուրդային կարգում որևէ փոփոխություն չի կատարվել, և այն շարունակելու է գործել նախկին կանոններով։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին