Ներքին 4 ամիս առաջ - 15:37 29-05-2026

Երբ Քոչարյանը պլանավորում էր Մեղրին հանձնել, Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն են իրենց կյանքով հետաձգել էդ պրոցեսը. Փաշինյան

Մեզ ասում էին՝ պատերազմ եք արել, պատերազմ եք սադրել, իրենք գիտեին, որ պատերազմ են թողել ու հեռացել:

Այս մասին այսօր քարոզարշավի շրջանակում Դիլիջանում ունեցած կանգառի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«2016-ի քառօրյա պատերազմը որևէ թղթով չի ավարտվել, պարզ չի եղել՝ ինչով ա ավարտվել էդ պատերազմը: Եթե տեղի ա ունենում պատերազմ ու դադարում ա, գոնե թուղթ պիտի ստորագրվի, դա ոչ մի թղթվ չի ավարտվել: 2020 թվականի պատերազմը 2016-ի շարունակությունն ա եղել:

Մայիսի 8-ին ես վարչապետ եմ դառել, հլը չեմ հասցրել էդ թղթերը թերթեմ ուղղակի, ասում էին՝ «հողերը տալիս ա, տալու ա, տվել ա». էդ ինչի՞ էին ասում, որովհետև իրանք գիտեին, որ իրանք տվել, պրծել են, դեռ 96 թվին են տվել, ուղղակի մեզ չեն ասել, որ իշխանությունը պահեն:

Թղթերը կան, մտեք նայեք ու տեսեք, թե ոնց ենք եկել ու Սյունիքի մարզն ու Մեղրին փրկել ենք հանձնումից, որ Ռոբերտ Քոչարյանն իր հանձնախմբի հետ պլանավորում էր Մեղրին հանձնել, առաջինը Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն են իրենց կյանքով հետաձգել էդ պրոցեսը և հոկտեմբերի 27-ը արվել ա Մեղրին հանձնելու կոնտեքստում և դրա մասին հրապարակային վկայություններ կան» - իր ելույթում ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է