Ուղիղ եթեր
Ներքին 1 շաբաթ առաջ - 14:53 29-05-2026

Երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ

2026 թ. հունիսի 1-7-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Արարատյան շաբաթվա տոները, որոնց առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ:

Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Մայիսի 31-ին, ընդառաջ Արարատյան շաբաթվա տոնակատարությունների, հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվեն հետևյալ մասունքները՝

1. Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը,
2. Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը,
3. Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը,

Մասունքները ժողովրդի երկրպագության համար կմնան մինչև 20։00։

ժամը 11:00-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում,

Հունիս 1 – Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն
ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Հռիփսիմե վանքում,
ժամը 9:30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով Սուրբ Հռիփսիմե վանք կտարվեն սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները,

Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ,

Հունիս 2 – Սուրբ Գայանյանց կույսերի տոն
ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Գայանե վանքում,
ժամը 10:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով Սուրբ Գայանե վանք կտարվեն Սուրբ Գայանե կույսի մասունքները,

Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ,

Հունիս 4 – Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի տոն
ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Շողակաթ վանքում, ուր կտարվեն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները,

Հունիս 6 – Սուրբ Գրիգորի Լուսավորչի՝ Վիրապից ելնելու տոն
ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Խոր Վիրապի վանք, ուր տոնի առիթով կտարվեն

Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները,

Հունիս 7 – Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոն
ժամը 11։00-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում,

Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան