Ներքին 1 ամիս առաջ - 12:03 29-05-2026

Երեկ տեղի ունեցած հաշվետվություն-պառադը նախընտրական քարոզարշավ էր ու իրական ռազմական շքերթից կիլոմետրերով հեռու էր. Հովսեփ Ղազարյան

«Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Հովսեփ Ղազարյանը գրել է.

«Երեկ տեղի ունեցած հաշվետվություն-պառադը պակազուխա, նախընտրական քարոզարշավ էր ու իրական ռազմական շքերթից կիլոմետրերով հեռու էր։ Անդրադառնամ մի փոքրիկ դետալի, որ պարզ դառնա, ինչքան են ձգտել պակազուխա անել ու սիրուն նկար ստանալ։

Նկարում հատուկ նշանակության ուժերի զինվորները զինված են ВСС «Винторез» տեսակի անձայն դիպուկահար զենքով, որը, ինչ խոսք, շատ գեղեցիկ նայվող զենք է։ Բայց գեղեցիկ չի նայվում զենքի բաղադրիչ օպտիկան՝ ПСО-1М2-1-ը, որը հատուկ մշակված է այս զենքի համար, քանի որ զենքը կրակում է ձայնի արագությունը չգերազանցող 9X39 միլիմետրանոց հատուկ զրահահար փամփուշտներ, նրա բալիստիկան չի համընկնում այլ հրաձգային զենքերի հետ։

Նրա համար առանձին օպտիկա է մշակվել, որի շկալայով զինվորը կարողանա հեշտությամբ թիրախավորել տարբեր հեռավորությունների վրա գտնվող թիրախներ։ Դե, քանի որ մեր պառադը պակազուխա է, իսկ զենքի գործարանային օպտիկան էլ սիրուն չի, որոշել են մի կողմ նետել ու զենքերի վրա դնել ամերիկյան սիրուն ֆիկստուլ Trijicon ACOG մոդելի օպտիկա կամ դրա չինական կլոնը։

Ժամանակ կլինի՝ կանդրադառնամ նաև ցուցադրված մյուս զինատեսակներին»։



Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից